Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Բաղրամյան 26-ում է։ NEWS.am-ի տեղեկություններով՝ նախագահական նստավայրում նախատեսված է հանդիպում Քիմ Քարդաշյանի  եւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի միջեւ:

Նշենք, որ Քիմ Քարդաշյանը Հայաստան է եկել՝ մասնակցելու «WCIT 2019» համաժողովին։ Համաժողովի մեկնարկը տրվել է 2 օր առաջ՝ մեծ համերգով։ Երեկ առավոտյան տեղի է ունեցել համաժողովի պաշտոնական բացման արարողությունը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։

Համաժողովին մասնակցելու համար Հայաստանում է 2500 հյուր 70 երկրից։ Հյուրերի ցանկում են համաշխարհային ճանաչում ունեցող Քիմ Քարդաշյան-Վեսթը, «GIPHY»-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Ալեքս Չունգը, Սերժ Թանկյանը, Acer ընկերության հիմնադիր Սթեն Շին, CNN հայտնի լրագրող Ռիչարդ Քվեստը: