Նավթի համաշխարհային գները նվազում են: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները։

WTI տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսները նվազել են 0,47 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 52,38 դոլար, փոխանցում է RT-ն։

Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ դեկտեմբերյան մատակարարումներով նվազել են 0,41 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 58,00 դոլարի։