Լաս Մարգարիտասի (Չյապաս նահանգ, Մեքսիկայի հարավ) քաղաքապետ Խորխե Էսկանդոնը երեքշաբթի տուժել է տեղի բնակիչների հետ բախումներից։ Տեղի բնակիչները պաշտոնյային թոկով կապել են պիկապին եւ քարշ տվել մի քանի փողոցներով, մինչեւ որ նրանց կանգնեցրել են ոստիկանության աշխատակիցները, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով MVS Noticias-ին։

Բախման առիթ է ծառայել նրանց դժգոհությունը քաղաքապետից։ Հայտնի է, որ նա խոստացել էր ճանապարհ կառուցել, բայց այդպես էլ չի կատարել խոստումը՝ չնայած բազմաթիվ խնդրանքներին։ Լաս Մարգարիտասում բախումների ընթացքում տուժել է առնվազն 11 մարդ, մոտ 30  հոգի կալանավորվել է։

Էսկանդոնը ստացել է անհրաժեշտ բժշկական օգնություն, նրա կյանքին վտանգ չի սպառնում։