Հայտնի System Of A Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը, որը Հայաստանում է՝ մասնակցում է Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին (WCIT-2019), երեկ ներկայացրել է իր սեփական արտադրության սուրճի բրենդը՝ Gavat-ը:

Շնորհանդեսին մասնակցել է նաեւ արցախցի փոքրիկ կատարող, ռուսական «Ձայնը. երեխաներ» հեռուստանախագծի մասնակից Միշա (Միքայել) Գրիգորյանը:

Միշա Գրիգորյանն Instagram-ում տեսանյութ է հրապարակել, որտեղ նա ռոք աստղի հետ կատարում է վերջինիս «Արցախ» երգը:

«Այս երեկո «Թուֆենկյանում» երգեցի Սերժ Թանկյանի եւ այլ բարձրաստիճան հյուրերի համար։ Նույնիսկ հասցրինք միասին երգել»,- գրառում է կատարել Միշան:

Սերժ Թանկյանի սուրճի շնորհանդեսին ներկա են գտնվել նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ եւ այլ բարձրաստիճան հյուրեր: