Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վիրահատությունը հաջող է անցել։ Այս մասին NEWS.am-ին տեղեկացրել է երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

«Նախագահին վիրահատել են, ամեն ինչ հաջող է անցել։ Ռոբերտ Քոչարյանն իրեն լավ է զգում»,- տեղեկացրել է Վիկտոր Սողոմոնյանը։ Նախկին նախագահի վիճակի մասին այլ մանրամասներ գրասենյակի ղեկավարը չի հայտնել։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը նախօրեին տեղափոխվել էր «Իզմիրլյան» ԲԿ։ Այնտեղ նա ավելի վաղ բուժզննում էր անցել։