Հոկտեմբերի 9-ին Երեւանում ընթանում է «Խելացի ապրել. ուժեղացնել երիտասարդներին» թեմայով համաժողով, որը նվիրված է «Արեւելյան գործընկերության» տասնամյակին:

Համաժողովին մասնակցում են Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Արեւիկ Անապիոսյանը, ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցը, բարձրտեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Գեղամ Վարդանյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: