Մենք կառավարության գործունեությանը գիտատնտեսական համայնքի աջակցության անհրաժեշտություն ենք տեսնում եւ պատրաստ ենք այդ աջակցությունը ցույց տալ: Այս մասին հեկտեմբերի 9-ին «Ի՞նչ անել: Երկրորդ տնտեսական հեղափոխություն. ընկալումը եւ գործարկումը» գիտագործնական խորհրդաժողովի ժամանակ, որին մասնակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ասաց ԵՊՀ Տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի դեկան, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Հայկ Սարգսյանը:

Նրա խոսքով՝ հետագայում պարզ կլինի, թե այն իրականում որտեղ կպահանջվի, որտեղ գործնական կլինի: «Հայաստանն ունի բոլոր անհրաժեշտ ցուցանիշներն ու պաշարները տնտեական զարգացման նոր «ուղեծիր» դուրս գալու համար»,- հավաստիացրեց տնտեսագետը:

Պրոֆեսորը միաժամանակ ընդգծեց, որ անհրաժեշտ է խուսափել  պետական կառավարման ոլորտում որեւիցե գործոնեության իմիտացիայից: «Մենք փորձում ենք իրականացնել օպտիմալ կառավարում՝ ավելի շատ պատճենելով ինչ-որ մեկից, ընդ որում՝ վատ տեսնելով սահմանափակումները, թիրախային գործառնությունները»,- դժգոհեց Սարգսյանը: