2017-ին՝ 2008-ի համեմատությամբ, Հայաստանում մեկ շնչին ընկող ՀՆԱ-ն ոչ միայն չի աճել, այլ նաեւ նվազել է: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 9-ին, «Ինչ անել-2. տնտեսական հեղափոխություն՝ ընկալումը եւ գործարկումը» խորհրդաժողովին, որին ներկա էր նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտարարեց տնտեսագետ, պրոֆեսոր Աշոտ Մարկոսյանը:

Նրա խոսքով՝ 2016-ին ՀՆԱ-ն նվազել է 404 դոլարով, եւ դա 7,5% տնտեսական աճի դեպքում՝ 2017-ին:

«Եվ այդ պահից այդպես էլ չհաջողվեց փոխել իրավիճակը: Այժմ մեկ շնչին ընկող ՀՆԱ-ն կազմում է 73 դոլար: Ընդ որում, հատկանշական է, որ 2017-ին մեր ՀՆԱ-ն այդպես էլ չի կարողացել հասնել 2008-ի մակարդակին եւ կազմել 12 մլրդ 622 դոլար, ինչն իհարկե խոսում է այն մասին, որ մեր տնտեսությունը լճացել է»,- ասաց տնտեսագետը:

Ընդ որում, նա հիշեցրեց, որ միջազգային նորմերի համաձայն երկիրը կարող է համարվել տնտեսական ճգնաժամի զոհ այն դեպքում, եթե 6 ամսվա ընթացքում ֆիքսվում է ՀՆԱ անկում:

«Եթե ելնենք վերջին 10 տարվա ցուցանիշներից, ապա ստացվում է, որ մեր երկիրն արդեն երկար ժամանակ է՝ գտնվում է ճգնաժամային վիճակում, եթե հաշվի առնենք ՀՆԱ ցուցանիշները»,- եզրափակեց Մարկոսյանը: