Ես Հոնկոնգում եմ բնակվում, եւ ամեն անգամ, երբ ստիպված եմ Հայաստան փող ուղարկել, զարմանում եմ, թե որքան դժվար է դա: Այս մասին Երեւանում ընթացող  WCIT 2019 համաժողովում ասաց Հոնկոնգի PwC միջազգային քոնսալթինգային ընկերության ֆինանսական տեխնոլոգիաների եւ կրիպտոտեխնոլոգիաների մասնագետ Հենրի Արսլանյանը:

«Ներկայումս փողի փոխանցման համաշխարհային միջին միջնորդավճարը կազմում է 5-ից մինչեւ 7 տոկոս»,- նշեց նա՝ հավելելով. «Ես Հոնկոնգում եմ բնակվում, եւ ամեն անգամ, երբ, օրինակ, անհրաժեշտ է Հայաստան փող ուղարկել, զարմանում եմ, թե դա որքան դժվար է»:

Նրա խոսքով, սակայն, չի կարելի չանդրադառնալ երկրում վստահության թեմային:

«Մեր բախտը բերել է, որ Հայաստանի Կենտրոնական բանկի հանդեպ վստահություն կա: Մենք նաեւ վստահում ենք երկրում շատ այլ հաստատությունների»,- նշեց նա: