Եթե ուսումնասիրենք 2008-2017 թվականների ցուցանիշները, կնկատենք, որ Հայաստանը հետխորհրդային տարածքի բոլոր 15 հանրապետություններից ունեցել է գործազրկության ամենաբարձր մակարդակը։ Այս մասին «Ի՞նչ անել». երկրորդ տնտեսական հեղափոխություն. ընկալում եւ կիրառություն» գիտագործնական համաժողովի ընթացքում, որին ներկա էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հոկտեմբերի 9-ին ասել է տնտեսագետ, պրոֆեսոր Աշոտ Մարկոսյանը։

Միեւնույն ժամանակ, նրա խոսքով, գործազրկության միջին ցուցանիշը Հայաստանում գերազանցել է 43,7 տոկոսը։ «Ահա թե ինչու մեր հայրենակիցներն իրենց հաջողությունը փնտրում են օտար ափերում, եւ թե ինչու է մեզ մոտ այդքան բարձր արտագաղթի մակարդակը»,- պարզաբանել է Մարկոսյանը։

Անդրադառնալով աղքատության մակարդակի խնդրին՝ տնտեսագետը նշեց, որ աղքատությունն ամենաբարդ եւ դժվարհաղթահարելի մարտահրավերներից է ցանկացած երկրի համար, քանի որ այն ձեւախեղում է հասարակությունը եւ միաժամանակ էապես կրճատում տնտեսական աճի տեմպերը։ «Աղքատությունը գյուղական վայրերում նույնպես որեւէ փոփոխություն չի գրանցել, եւ այդ առնչությամբ ես պետք է հիշեցնեմ, որ 2018 թվականին ծայրահեղ աղքատության խնդիրը, վերջապես, լուծվեց»,- ամփոփել է փորձագետը։