1997 թվականին փոքր ձեռնարկությունները Հայաստանում արտադրության տեսակետից շատ ավելի նպաստավոր պայմաններում էին, քան 2017 թվականին, հաշվի առնելով կուտակված պարտքերը։ Այս մասին «Ի՞նչ անել». երկրորդ տնտեսական հեղափոխություն. ընկալում եւ կիրառություն» գիտագործնական համաժողովի ընթացքում, որին ներկա էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հոկտեմբերի 9-ին ասել է տնտեսագետ, պրոֆեսոր Աշոտ Մարկոսյանը։

Նրա կարծիքով՝ այդ ձեռնարկությունների աջակցման եւ զարգացման համար անհրաժեշտ են լրացուցիչ միջոցներ։ «Եթե 1997 թվականին իրենց զարգացման համար փոքր ձեռնարկությունների միայն 25 տոկոսն էր գումար վերցնում բանկում, ապա 2017-ին այդ ցուցանիշը հասել է 74 տոկոս մակարդակի։ Այսինքն՝ ձեռնարկությունների վիճակը վատացել է գրեթե երեք անգամ»,- պարզաբանել է տնտեսագետը՝ ավելացնելով, որ դա հանգեցնում է Հայաստանում լուրջ միջոցառումների իրականացման անհրաժեշտությանը՝ միկրոմակարդակում ձեռնարկությունների առողջացման համար։