ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպմանն ու ջերմ ընդունելությանը:

«Սանկտ Պետերբուրգում մեր հայրենակիցների հետ մոտ երկու ժամ տևած հանդիպումը բազմաթիվ դրական լիցքեր տվեց: Հայաստանի հանդեպ այն սերը, հոգատարությունը, ինֆորմացվածությունը, որ տեսա նրանց մեջ, շատ ուրախալի և պարտավորեցնող էր: Մինչ նոր հանդիպում»,-գրել է նա: