Չեմ հանդիպել վարչապետի հետ, չեմ հասկանում ինչ լուր է։ NEWS.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը լուրերին, որ ինքն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

Հարցին, ասինքն ինքը չի ազատվել, նա նշեց. «Չկա նման բան»։

Ավելի վաղ, Irakanum.am կայքը, հղում կատարելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ, և տեղեկացրել, որ վերջինս ազատվում է զբաղեցրած պաշտոնից: Փաշինյանը համապատասխան որոշումն արդեն իսկ ուղարկել է նախագահ Արմեն Սարգսյանին: