Քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր են դարձել ամերիկացի ֆիզիկոս Ջոն Գուդենաֆը, բրիտանացի քիմիկոս Սթենլի Ուիթինհեմն ու ճապոնացի քիմիկոս Ակիրա Էսինոն՝ լիթիում-իոնային մարտկոցների զարգացման համար, հաղորդում է Gazeta-ն:

Ենթադրվում էր, որ մրցանակի կարող են արժանանալ նաեւ Ռոլֆ Հյուսգենը Մյունխենի համալսարանից եւ Մորթեն Մելդալը Կոպենհագենի համալսարանից, որոնք էական ներդրում են ունեցել սինթետիկ օրգանական քիմիայի զարգացման գործում, ինչպես նաեւ Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Էդվին Սաուզերնը, որը մշակել է նմուշում ԴՆԹ որոշակի հաջորդականությունը հայտնաբերելու մեթոդը: Հավանական թեկնածուների թվում էին նաեւ լիթիում-իոնային մարտկոցների ստեղծողներն ու CRISPR գենոմի խմբագրման մեթոդի հետազոտողները: