Հետաքննությունների պետական բյուրոն (ՀՊԲ) քրեական վարույթ է սկսել Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի կողմից ոչ հավաստի տեղեկության հնարավոր հայտարարման փաստով։ Այս մասին «Ուկրաինսկիե նովոստի»-ին տեղեկացրել են Հետաքննությունների պետական բյուրոյում։

«Դա ճիշտ է։ Այդպիսի գործ գրանցված է»,- ասել է զրուցակիցը։

Նրա խոսքով՝ գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 366-1 հոդվածով։ Միեւնույն ժամանակ, ինչպես տեղեկացրել է ՀՊԲ-ն, գործը կհանձնվի Ուկրաինայի հակակոռուպցիոն ազգային բյուրոյին, քանի որ դա է պահանջում հաջորդականությունը։ Գործը գրանցվել է Գերագույն ռադայի պատգամավորներից մեկի հայտարարությամբ։