ՀՀ ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում հոկտեմբերի 9-ին քննարկվում է Հաշվեքննիչ պալատի անդամի առաջադրման հարցը, տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը։

Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնին հավակնում է տնտեսագետ Կարեն Սարգսյանը։ Հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը Սարգսյանին խոսք տրամադրելուց առաջ պատգամավորներին ներկայացրեց նրա կենսագրությունն ու անցած մասնագիտական ճանապարհը։