Հայկական SoftConstruct ընկերության նախագծած  վիրտուալ հանդիպումների համար նախատեսված ակնոցով հնարավոր է հանդիպել աշխարհի ցանկացած կետում գտնվող մարդկանց հետ, հաղորդակցվել հանդիպման հատուկ սենյակներում։  WCIT  2019–ի շրջանակներում  NEWS.am-ը ընկերության տաղավարում խոսել է ինովացիոն տնօրեն Ռաֆաել Բադալյանի հետ։  «Սա աշխարհում առաջին  պրոդուկտն է, որը բիզնես հարթակ է և որտեղ մարդիկ կարողանում են հանդիպել, շփվել այս վիրտուալ տարածքում, այստեղ հնարավոր է նաև վիրտուալ էքսպոներ կազմակերպել»,–նշեց նա։

Ինովացիոն տնօրենի խոսքով՝ վիրտուալ իրականությունում ամեն մեկն իր վիրտուալ տեսքը կարող է ձևավորել։

Մարդիկ alteroom. com կայքում ամրագրում են սենյակներ, ձևավորում իրենց տեսքը և հանդիպում։