Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 8-ից 9-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 50 դեպք։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու եւ խարդախության՝ 10-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 5, անձնական ունեցվածքի գողության, թմրամիջոցի հայտնաբերման ու բնակարանային գողության՝ 4-ական, յուրացման կամ վատնման եւ ծեծի՝ 3-ական, բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու՝ 2, զենք-զինամթերքի առգրավման, սպանության սպառնալիքի, վանդալիզմի, ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելու ու պաշտոնեական անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու 1-ական դեպքեր։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 4 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3-ը:

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 20 պատահար, ինչի հետեւանքով 35 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: