Արարատի քրեական հետախույզները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, հոկտեմբերի 8-ին բաժին են հրավիրել Վեդի քաղաքի բնակիչ 22-ամյա մի երիտասարդի: Նա խոստովանել է, որ օգոստոսի սկզբներին, օգտվելով համաքաղաքացու տան հետնամասի դուռը բաց լինելու հանգամանքից, անկողնու տակից գողացել է ոսկյա մեկ շղթա եւ մեկ թեւնոց:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ վնասի չափը պարզվում է:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր: