Հոկտեմբերի 8-ին,  ժամը 15.30-ին,  ոստիկանության ՔՀԳՎ ծառայողները,  իրացնելով օպերատիվ տվյալները, ոստիկանության  Կենտրոնական  բաժնի քրեական հետախույզների հետ համատեղ Երեւանի  Ամիրյան փողոցից բերման են ենթարկել 27-ամյա Լուսինե Ք.-ին:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա հոկտեմբերի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական  օրենսգրքի 258 հոդվածի (խուլիգանությունը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: