Գալե (Գերմանիա) քաղաքի ոստիկանությունը կալանավորել է մեկ մարդու հրաձգությունից հետո, որի հետեւանքով զոհվել է առնվազն երկու մարդ։ Այս մասին չորեքշաբթի ասվում է գերատեսչության Թվիթերում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Մեր աշխատակիցները կալանավորել են մի մարդու»,- տեղեկացրել են իրավապահները։ Ոստիկանության տվյալներով՝ կրակողները մի քանիսն են եղել։

Դրեզդենի իշխանությունները, որը գտնվում է պատահարից ոչ հեռու, ուժեղացրել են անվտանգության միջոցները տեղի սինագոգի շրջակայքում։ «Գալեում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով մենք ուժեղացրել ենք անվտանգության միջոցները Դրեզդենի սինագոգում եւ հրեական գերեզմանատանաը»,- մեջբերում է Bild թերթը ոստիկանության ներկայացուցիչ Թոմաս Հայթների խոսքերը։

Ոստիկանությունը կոչ է անում տեղի բնակչությանը դուրս չգալ տներից։ Bild-ի տեղեկատվությամբ՝ անհայտ անձը նաեւ նռնակ է նետել Գալեի հրեական գերեզմանատան տարածքում։ Բացի այդ, պարբերականը գրում է այդ քաղաքին մոտ գտնվող Վիդերսդորֆ բնակավայրում տեղի ունեցած հրաձգության մասին։