Եվրապոլը զգուշացնում է, որ կիբերհանցագործները նոր տեխնոլոգիաներ եւ համացանցում առկա խոցելիություն են օգտագործում, քանի որ իրենց ուշադրությունը սեւեռում են առավել խոշոր եւ եկամտաբեր նպատակների վրա, հաղորդում է AP-ը:

Եվրապոլի զեկույցի համաձայն՝ տվյալները հանցագործների համար առանցքային նպատակ են, քանի որ «տվյալների անվտանգությունն ու սպառողների իրազեկվածությունն առաջնային նշանակություն ունի կազմակերպությունների համար»: Նշվում է, որ նոր սպառնալիքները բխում են ոչ միայն նոր տեխնոլոգիաներից, այլ նաեւ առկա խոցելիությունից, «որը չի ուղղվում երկար ժամանակ»:

Զեկույցում նշվում է, որ իրավապահ մարմինների, համակարգչային անվտանգության խմբերի եւ այլ անձանց միջեւ համագործակցության ուժգնացումը խոշոր կիբերհարձակումների դեմ պայքարի բանալին է: Չարագործները կենտրոնանում են «ավելի շահավետ եւ տնտեսապես մեծ վնասի վրա»: