Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական զինված ուժերը ռազմական գործողություններ են սկսել Եփրատից արեւելք։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահի հայտարարության մեջ նշվել է. «Թուրքիայի զինված ուժերը «Սիրիայի ազգային բանակի» հետ միասին Սիրիայի հյուսիսում PKK–ի եւ ԻՊ–ի դեմ գործողություն է սկսել։ Մեր նպատակն է՝ մեր հարավային սահմանին «ահաբեկչական միջանցքը» ոչնչացնել եւ տարածաշրջանում խաղաղություն եւ հանգստություն բերել»։

Նշենք, որ ամերիկյան զորքերը դուրս են եկել Սիրիայի հյուսիսային հատվածից, որտեղ ամրացած են քրդական ուժերը։ Այս տեղեկություններից հետո թուրքական իշխանությունները հայտարարեցին Սիրիայի քրդաբնակ հատվածներում ռազմական գործողություններ սկսելու մասին իբր ահաբեկիչներին չեզոքացնելու նպատակով։