Բոլոր մարդիկ, որոնց հետ ես խոսել եմ, որոնք եղել են Հայաստանում, հիացած են իրենց տեսածով, նաեւ WTIC համաժողովով: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 9-ին, Երեւանում ընթացող WCIT-2019-ի շրջանակում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ նշել է խմբի մենակատար Սերժ Թանկյանը:

«Դրանով է, որ Հայաստանը պետք է իրեն ցույց տա, նաեւ «Թումո»-ով, իր կրթությամբ: Հայաստանը պետք է առաջ մղի ժամանակակից տեխնոլոգիական հարթակները, որովհետեւ մենք չունենք նավահանգիստներ: Մենք մեզ պետք է դիրքավորենք որպես տեխնոլոգիական ազգ: Դա պետք է լինի մեր ապագան, մարդիկ դրանով են տպավորվում»,-ասաց նա:

Թանկյանը հույս հայտեց, որ Հայաստանը կկարողանա օգուտներ քաղել այն համաժողովից. «Հույս ունեմ, որ մարդիկ կկարողանան իրենց առաջարկները ներկայացնել, նոր կապեր հաստատել, որովհետեւ նման միջոցառումների ամենամեծ արժեքն այն է, որ դա հնարավորություն է տալիս մարդկանց իրար հետ նույն տեղում գտնվել, կապեր հաստատել: Ես գիտեմ, որ հայկական որոշ ընկերություններ արդեն սկսել են դրա դրական ազդեցություններ զգալ»: