Հանրաճանաչ ամերիկահայ հեռուստաաստղեր Քիմ եւ Քորթնի Քարդաշյանները Հայոց ցեղասպանության թանգարանի պատվավոր հյուրերի հուշամատյանում գրառում են կատարել։ Այս մասին տեղեկանում ենք Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի լրատվության բաժնից։

ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը Քարդաշյան քույրերին նվիրել է իր հեղինած «Հայ ինքնության պատկերագրությունը. ցեղասպանության հիշողությունը եւ Ղարաբաղյան շարժումը» հատորը եւ ՀՑԹԻ այլ հրատարակություններ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Քարդաշյանները իրենց երեխաների ուղեկցությամբ այցելել էին Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը դիմավորե էր հյուրերին եւ ներկայացրել Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման պատմությունը, նրա խորհուրդը:

Քիմ Քարդաշյանը քրոջ եւ նրա երեխաների հետ Ծիծեռնակաբերդում է (ֆոտոռեպորտաժ)