Թուրքիան հրետանային եւ օդային հարվածներ է հասցրել Խասակե համայնքի հյուսիս-արեւմուտքում գտնվող Ռաս Այլ Այն քաղաքին, ինչպես նաեւ Ռաքքայում Այն Իսա եւ Թել Աբյադ բնակավայրերին։

Ինչպես հաղորդում է ՍԱՆԱ պետական տեղեկատվական գործակալությունը, Թուրքիայի ավիացիան եւ հրետանին հարվածներ են հասցրել Ալյուկ, Նեստալ, Ալ Ազիզիա, Բիր նուխ, Ալ Ասադիա, Ալ Մուշրաֆա բնակավայրերին եւ հացահատիկի պահուստներին։

Թուրքական կործանիչները Ալ Ասադիայում, Բիր Նուխում, Ալ Մուշրաֆայում եւ Խիրբետ Ալ Բանատում ռմբակոծել են «Կասադ» խմբավորման դիրքերը։ Հրետանային հարվածներով ավերվել է «Կասադ» անջատողական խմբավորումների գլխավոր գրասենյակը, որ Էլ Ղամիշլի քաղաքից արեւելք է գտնվում։ «Կասադի» զինյալները մի քանի նավթահորեր են հրդեհել Խասակեի հյուսիսում։