Հաջորդ սերնդի հեռահաղորդակցման ցանցերը բախվում են մի շարք կիբերսպառնալիքների հետ, այդ թվում թշնամի երկրներից՝ զգուշացնում է Եվրամիությունը, հաղորդում է AP-ը:

Անվտանգության համար ռիսկերի թվում ԵՄ-ը նշում է, որ «պետությունները կամ պետության կողմից աջակցվող գործող անձինք» 5G նոր ցանցի վրա բարդ հարձակումների իրականացման հավանական եւ առավել լուրջ մեղավորներն են: Զեկույցում չեն նշվում կոնկրետ երկրներ, սակայն հիշատակվում է չինական Huawei-ն, ֆիննական Nokia-ն եւ շվեդական Ericsson-ը:

Ներկայացվել է նաեւ հնարավոր ռիսկի սցենարը, որի դեպքում «թշնամի պետության սուբյեկտը» ճնշում է գործադրում «իր իրավասության ներքո գտնվող մատակարարի վրա՝ ապահովելու ցանցային ակտիվների նկատմամբ հասանելիությունը»: