Հայ մասնագետները ՏՏ համաշխարհային կոնգրեսի (WCIT-2019) շրջանակներում մշակել եւ ներկայացրել են սելֆի-հայելիների սեփական նախագիծը։

Սելֆի-հայելին կամ ֆոտոհայելին բոլորին հայտնի «լուսանկարչական տաղավարների» իր տեսակի մեջ առաջադեմ տարբերակն է։ Սակայն դրա հնարավորությունները մի քանի անգամ գերազանցում են լուսանկարների ավանդական տեղադրմանը։

Ֆոտոհայելին ինտերակտիվ գաջեթ է, որը թույլ է տալիս լուսանկարվել հասակով մեկ, տեղում խմբագրել լուսանկարը, ֆիլտրեր ավելացնել, նկարել կամ գրառում կատարել, եւ անմիջապես տեղում տպագրել լուսանկարը ցանկացած քանակով։