ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը վստահ է, որ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի գործողությունները կլինեն «համաչափ եւ կշռադատված», հաղորդում է Reuters-ը:

Նրա խոսքով՝ Թուրքիան հայտարարել է, որ Սիրիայի հյուսիս-արեւելքում իր ռազմական գործողությունները սահմանափակ կլինեն: Նա հավելել է, որ կարեւոր է տարածաշրջանի հետագա ապակայունացումը կանխելը:

Ստոլտենբերգը նաեւ հայտնել է, որ Թուրքիան «անվտանգության օրինական խնդիրներ» ունի եւ Սիրիայում իր գործողությունների մասին հայտնել է ՆԱՏՕ-ին:

«Վստահ եմ, որ Սիրիայում Թուրքիայի ցանկացած գործողություն կլինի համաչափ եւ կշռադատված: Անհրաժեշտ է խուսափել տարածաշրջանը ապակայունացնող, լարվածությունը սրող եւ մարդկային տառապանքների հանգեցնող գործողություններից»,- հավելել է նա: