Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը Թուրքիային կոչ է արել զուսպ գործել Սիրիայում եւ դադարեցնել ռազմական գործողությունը, որը, նրա խոսքերով, չի հանգեցնի դրական արդյունքների, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Թուրքիան Սիրիայի հետ սահմանին անվտանգության հետ կապված մտահոգությունունի։ Այնուամենայնիվ, ես Թուրքիային եւ մյուս խաղացողներին կոչ եմ անում գործել զսպվածությամբ եւ դադարեցնել գործողությունները, որոնք արդեն կատարվում են։ Այս ռազմական գործողությունը չի հանգեցնի դրական արդյունքների»,- ելույթ ունենալով Եվրախորհրդարանում ասել է Յունկերը։

Թուրքական ավիացիան «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողություն է սկսել Սիրիայի հյուսիս-արեւելքում քրդական ստորաբաժանումների դեմ՝ ավիահարվածներ հասցնելով Ռաս Էյլ Այն քաղաքին, որը Խասեկեի մարզում է։ Չորեքշաբթի օրը թուրքական ավիացիայի հարվածներին է ենթարկվել սահմանային եւս մեկ քաղաք՝ Թել Աբյադը։