ՄԱԿ Անվտանգության խորհուրդը վաղը Սիրիայի հարցով փակ նիստ կանցկացնի այն բանից հետո, երբ Թուրքիան ռազմական գործողություն է սկսել երկրի հյուսիս-արեւելքում, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով դիվանագետներին։

Նրանց խոսքերով, Անվտանգության խորհրդի 15 անդամների կողմից Սիրիայում իրավիճակի քննարկման հայց էին ներկայացրել եվրոպական հինգ երկրներ՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Բելգիան եւ Լեհաստանը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտարարելով ռազմական գործողությունների մեկնարկի մասին, չորեքշաբթի օրը նշել էր, որ դրանց նպատակը Թուրքիայի հարավային սահմանին «ահաբեկչական միջանցքի» ոչնչացումն է։