Եգիպտոսը դատապարտել է Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողությունները՝ դրանք անվանելով Սիրիայի ինքնիշխանության դեմ «աղաղակող ագրեսիա», հաղորդում է AP-ը:

Եգիպտոսի ԱԳՆ-ի հայտարարության մեջ ասվում է, որ երկիրը վճռականորեն դատապարտում է հարձակումն ու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է անում կանգնեցնել «սիրիական տարածքներն օկուպացնելու կամ Սիրիայի հյուսիսում ժողովրդագրական իրավիճակը փոխելու ցանկացած փորձ»: Հայտարարության մեջ ասվում է նաեւ, որ Եգիպտոսը կոչ է անում Արաբական պետությունների լիգայի արտակարգ նիստ հրավիրել: