Վարգող ձիերի գնումն աշխարհում ոչ մի տեղ էժան չի նստում, սակայն նույնիսկ ոլորտի ամենագիտակ փորձագետները «ցնցվել են», երբ այս տարվա ամենաթանկարժեք ձին վաճառվել է 4 356 000 դոլարով։

Երիտասարդ նժույգը, որ կատաղի պայքարի օբյեկտ էր դարձել, վերջիվերջո գնվել է Դուբայի կառավարիչ շեյխ Մուհամմեդ բին Ռաշիդ Ալ Մակտումի կողմից։ Նա անգլիական Նյումարկետում այցելել էր հոկտեմբերյան Tattersalls տոնավաճառ, որպեսզի ապահովի սպորտի այդ տեսակում իր հաջորդ սուպերաստղին։

Շեյխ Մուհամմեդին է պատկանում ցեղական ձիերի համար Godolphin մասնավոր ձիաբուծարանը։