Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 16։30-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Նոր Կյանք գյուղի վարչական տարածքում դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ուռենուն և առաջ ընթանալով՝ կողաշրջված վիճակում հայտնվել «Հայկական խոհանոց» անունը կրող շինության փայտե պարսպին։

«Հայկական խոհանոցի» տարածքի բացօթյա զրուցարանում նստած քաղաքացին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն, որտեղից էլ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը։

Ոստիկանության կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։