Երգչուհի Կառլի Սայմոնը խոստովանել է, որ իրեն տարիներ են անհրաժեշտ եղել, որպեսզի պատմի Ջեկի (Ժակլին) Քենեդի-Օնասիսի հետ իր ընկերության մասին, հայտնում է Fox News-ը։

Սայմոնի խոսքերով, ինքը Ջեկիի հետ ծանոթացել է դեռեւս 1983 թվականին։ Նրանք մտերիմ ընկերուհիներ են եղել մինչեւ 1994թ․ Օնասիսի մահը։

«Ես կարող էին նյարդային լինել, սակայն նա միշտ պետք է պատշաճություն պահպաներ», պատմել է երգչուհին։ «Ես նա էի, ով ինքը չէր կարող լինել։ Կարծում եմ՝ դա նրա համար մեծ հարված էր»,- ասել է ընկերուհին։

Նրա խոսքերով, Ժակլինն իրեն պատմել է նախագահ Քենեդու դավաճանությունների մասին։ «Նա հասկացել էր, որ անուսինը մի քանի հիմար սխալներ է արել»,- ասել է Սայմոնը՝ հավելելեով, որ Ժակլինը որոշել էր դրանց ուշադրություն չդարձնել, քանի որ գիտեր, որ ամուսինն իրեն շատ ավելի է սիրում։

Ժակլինը նաեւ անկեղծացել է իր երկրորդ ամուսնու՝ Օնասիսի առնչությամբ, որի հետ ամուսնացել էր 1968թ․՝ Քենեդու սպանությունից հինգ տարի անց։

«Նա ասաց, որ ամուսինը շատ սեքսուալ է, նա երգում էր իր համար զբոսանավի վրա եւ հրաշալի վայրեր էր տանում, որպեսզի սիրով զբաղվեն»,- պատմել է Սայմոնը։ Ըստ նրա, Ջեկին գիտեր, որ Օնասիսի հետ ամուսնանալը «վատ աղջկա» արարք է։ Երգչուհին հավելել է, որ ինքը երբեք չի իմացել՝ սիրում է արդյոք նա մեծահարուստ հույնին։