Եվրոպական միությունը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիսում՝ մերժելով փախստականների համար անվտանգության գոտուն վերաբերող թուրքական ցանկացած ծրագիր՝ հայտարարելով, որ այնտեղ օգնություն չի ցուցաբերի, տեղեկացնում է Reuters-ը։

«ԵՄ-ն կոչ է անում Թուրքիային դադարեցնել միակողմանի ռազմական գործողությունները»,- ասվում է ԵՄ 28 անդամ-երկրների համատեղ հայտարարության մեջ։ «Քիչ հավանական է, որ Սիրիայի հյուսիս-արեւելքում, այսպես կոչված, «անվտանգության գոտին», կհամապատասխանի փախստականներին վերադարձնելու միջազգային չափանիշներին, ինչպես նախատեսված է Թուրքիայի կողմից»,- ասվում է հայտարարության մեջ։

«ԵՄ-ն օգնություն չի ցուցաբերի կայունացման կամ այն շրջանների զարգացման հարցում, որտեղ տեղի բնակչության իրավունքներն անտեսվում են»։