Թուրքիայի զինուժի կողմից Սիրիայի հյուսիսային շրջաններ հարձակումները շարունակվում են: հաղորդում է Սիրիայում լույս տեսնող հայկական Գանձասար թերթը հաղորդում է, որ Ղամիշլիի, Դրբեսիեի եւ Ռաս ուլ Այնի հրթիռակոծումների հետեւանքով, հոկտեմբերի 9-ին, զոհվել է 8, վիրավորվել 20 քաղաքացի։ Հրկիզվել է մեկ բնակարան:

Թրուքական կողմը հետզհետե ընդլայնում է իր հարձակման աշխարհագրությունը։

Գործողությունը կոչվում է «խաղաղության աղբյուր»։

Ղամիշլիի հայությունը զգուշավորությամբ հետեւում է դեպքերի զարգացումներին:

Հրթիռներից մեկն ընկել է Ղամիշլիի Բշեյրիե թաղամասի բնակարաններից մեկի վրա: Այդ թաղամասի բնակչությունը ժամանակավորապես փոխադրվել է Ուսթա հայաբնակ թաղամաս, որ ավելի ապահով է։

Ղամիշլիի հայկական դպրոցներն այսօր փակ են՝ զգուշության նկատառումներից ելնելով։