ՀՀ կառավարության այսօրվաէ հոկտեմբերի 10-ի նիստում որոշում կայացվեց հիմք ընդունելով «Նաիրիտ-2» եւ «Մելիորացիա» ՓԲԸ-ների 2018 թվականի ֆինանսական արդյունքները՝ թույլատրել բաժնետոմսերի անվանական արժեքի փոքրացման միջոցով «Նաիրիտ-2» եւ «Մելիորացիա» փակ բաժնետիրական ընկերությունների կանոնադրական կապիտալների նվազեցումը` այն համապատասխանեցնելով 2018 թվականի տարեվերջի դրությամբ ընկերությունների զուտ ակտիվների արժեքին, որոնք կազմել են համապատասխանաբար` 9 522 184 հազ. դրամ եւ 1 857 802 հազ. դրամ:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ կետի դրույթի համաձայն, եթե երկրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ ֆինանսական տարվա արդյունքներով ընկերության զուտ ակտիվների արժեքը (սեփական կապիտալը) փոքր է կանոնադրական կապիտալից, ապա ընկերությունը պարտավոր է հայտարարել եւ սահմանված կարգով գրանցել իր կանոնադրական կապիտալի նվազեցումը:

ՀՀ կառավարության սույն որոշման նախագծով  «Նաիրիտ-2» եւ «Մելիորացիա» ՓԲԸ-ների համապատասխանաբար՝ 9 548 841 հազ. դրամ եւ 1 958 516 հազ. դրամ կազմող կանոնադրական կապիտալները բաժնետոմսերի անվանական արժեքների փոքրացման միջոցով նվազեցվեց համապատասխանաբար՝ 26 657 հազ. դրամով եւ 100 714 հազ. դրամով ու դրանք համապատասխանեցվում են ընկերությունների 01.01.2019թ. դրությամբ համապատասխանաբար՝ 9 522 184 հազ. դրամ եւ 1 857 802 հազ. դրամ կազմող զուտ ակտիվների (սեփական կապիտալների) արժեքին: