Երեւանում հոկտեմբերի 10-ին մեկնարկել է առեւտրային ցանցի «Հայաստան-Սփյուռք գործնական հարաբերությունների զարգացում» չորրորդ համաժողովը, տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը։

Համաժողովին այցելել են Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը,  սփյուռքի գործերով գլխավոր լիազոր Զարեհ Սինանյանը, Հայկական առեւտրային ցանցի վարչության նախագահ Հրաչ Գասպարը եւ Հայաստանի ու սփյուռքի բիզնես համայնքների ներկայացուցիչներ։

Նշենք, որ համաժողովին մասնակցելու համար գրանցվել է 185 հայ գործարար 27 երկրներից։