Ամերիկայի հայկական համագումարն աջակցում է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին ԱՄՆ սենատորներ Լինդսի Գրեմի եւ Քրիս Վան Հոլենի առաջարկած օրենսդրական նախագծին, հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը:

Օրինագիծով սահմանափակվում են Թուրքիայի նախագահի, փոխնախագահի, ազգային պաշտպանության նախարարի, արտաքին գործերի նախարարի, ֆինանսների նախարարի, առեւտրի նախարարի եւ էներգետիկայի եւ բնական ռեսուրսների նախարարի ակտիվներն ԱՄՆ-ում: Օրինագիծը պատժամիջոցներ է սահմանում նաեւ Թուրքիայի հետ ռազմական գործողությունների եւ Թուրքիայի էներգետիկ սեկտորի վրա, արգելում է ԱՄՆ ռազմական օգնությունն ու վիզային սահմանափակումներ սահմանում թուրքական իշխանությունների ներկայացուցիչների համար:

«Ժամանակն է, որպեսզի ԱՄՆ կառավարությունը խոստովանի, որ Թուրքիան անհուսալի դաշնակից է»,- նշել են Ամերիկայի հայկական համագումարի համանախագահները: