Հայրենական մեծ պատերազմի 30 մասնակցի առողջարանային բուժման անվճար  ուղեգրեր կտրամադրվի: Նրանցից 15-ն արդեն ուղեգրվել են առողջարան:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ուղեգրերի ձեռքբերման համար ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը հատկացրել է  4․320․000 դրամ։

Որոշումը կայացվել է՝ կարեւորելով վետերանների սոցիալական պաշտպանության, նրանց հանգստի եւ առողջության վերականգնման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ՝ նրանց ունեցած վաստակը։