Ավստրիայի Լինց քաղաքում օդանավակայանից ոչ հեռու պայթյուն է որոտացել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին:

N-TV հեռուստաալիքի տեղեկություններով՝ 2 մարդ ծանր վիրավորվել է: Այլ պարբերականներ հայտնում են 9 տուժածի մասին:

Հստակեցվում է, որ արտակարգ պատահարը տեղի է ունեցել աղբի օգտահանման ձեռնարկությունում: Առայժմ մանրամասներ չեն հաղորդվում: