Բելառուսում անտառի օր կա, այդ օրը իրենց բնակչության չափ  ծառ են տնկում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին, կառավարության նիստում նշեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը եւ առաջարկեց նման մի բան նաեւ Հայաստանում կազմակերպել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ վատ գաղափար չի, բայց շատ մասշտաբային միջոցառում է դա:

Սրան արձագանքեց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրգորյանը՝ նշելով. «Պարոն վարչապետ պարոն Արշակյանն առաջ է ընկնում,. Իրականում դա նախատեսված է, քննարկված մեր միջազգային գործընկերների հետ: Շատ մեծ եւ ամբիցիոզ գաղափար կա հաջորդ տարվա հետ կապված:  Աշխատելու ենք ՄԱԿ-ի հիմնադրամների հետ: Ես կներկայացնեմ: Հավատացեք, որ շատ ավելի մեծ է լինելու, քան ամեն տարի Բելառուսում իրականացնում են»:

Վարչապետն էլ կատակով հավելեց. «Էն որ նախորդ նիստին Հակոբ Արշակյանն ասում էր՝ պարոն Գրիգորյանին որտե՞ղ եք տեսել շտապելիս, հիմա ինքը շտապեց»: