Իսրայելում, Փեթահ Թիքվա քաղաքում կարող է բացվել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր։ Այս մասին հոկտեմբերի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Իսրայել-Հայաստան» միջազգային հասարակական համաժողովի համանախագահ Ալեքսանդր Ցինկերը։

Նա նշել է, որ  քաղաքի իշխանությունների կողմից անհրաժեշտ թույլտվությունը կա։

«Ներկա պահին տեղի է ունենում դրամահավաք համալիրի համար, որը կստեղծվի Հայաստանում, իսկ հետո կփոխադրվի Իսրայել։ Հուշահամալիրի բացման հարցը կախված է նրանից, թե որքան արագ կիրականացվի դրամահավաքը»,- ասել է Ալեքսանդր Ցինկերը։