Մշակույթի նախարարության հաշվեկշռում գտնվող Արդվիի Սուրբ Կարմիր վանքը փլուզման եզրին է գտնվում: Ա

Գուգարաց թեմից NEWS.am-ին հայտնում են, որ վանքի հյուսիսային պատը խարխլված է եւ ուր որ է փլվելու է եւ վնասելու ուխտավորներին եւ զբոսաշրջիկներին՝ թողնելով անկանխատեսելի հետեւանքներ:

Այս մասին դեռեւս 2 մայիս, 2019 թվակիր նամակով,  Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Սեպուհ արք. Չուլջյանը  ահազանգել է ՀՀ Մշակույթի նախարարությանը: Սակայն,  առ այսօր Մշակույթի նախարարությունից ոչ մի կանխարգելիչ միջոցներ չեն ձեռնարկվել հուշարձանը փրկելու համար: Առջեւում սպասվում է անձրեւներ եւ ձմեռային շրջան իր հետեւանքներով:

Սրբավայրի փլուզման դեպքում պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է Մշակույթի նախարարության վրա:

Արդ, Սրբազանը եւս մեկ անգամ ահազանգում է պատկան մարմիններին եւ պահանջում կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել Սրբավայրի պահպանությունը ապահովելու համար: