Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն այսօր քննադատել է Եվրամիությանը՝ կապված վերջինիս կողմից Սիրիայում Անկարայի գործողությունների դատապարտման հետ: Իր ելույթի ժամանակ, որը հեռարձակել է NTV հեռուստաալիքը, Թուրքիայի նախագահը սպառնացել է Եվրոպայում բացել փախստականների համար դռները, եթե Եվրոպան Թուրքիայի գործողությունները ներխուժում անվանի:

«Հե՜յ, Եվրամիություն, հավաքիր քեզ: Եթե դուք մեր գործողությունները փորձեք ներխուժում անվանել, ապա մեր գործը հեշտ է. մենք կբացենք դռները 3,6 մլն փախստականի համար»,- ասել է նա, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նման սպառնալիքով Էրդողանը հանդես է եկել սեպտեմբերի 5-ին՝ ԵՄ-ին կոչ անելով Սիրիայում անվտանգության գոտի ստեղծելու հարցում սատարել Անկարային: