Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը խստորեն դատապարտում է  Սիրիայի հյուսիսարեւելքում Թուրքիայի կողմից իրականացվող հերթական ռազմական ներխուժումը։

ՀԿԿ տարածած հայտարարությունում ասվում է.

«Այդ ներխուժման արդյունքում էլ ավելի կվատթարանա իրավիճակը ամբողջ տարածաշրջանում, սպառնալով խաղաղ բնակչության ֆիզիկական գոյությանը։ Թուրքիայի ռազմական ներխուժումը մտահոգիչ եւ առավել վտանգավոր է, քանի որ նշանառության տակ են վերցված առավելապես հայաշատ բնակավայրերը։

Առաջադեմ հասարակությունը՝ ի դեմս ԱՄՆ-ի եւ Եվրոպայի, ինչպես  1915-ին, այնպես էլ հիմա չեն ցանկանում տեսնել, թե ինչ է կատարվում իրենց թողտվությամբ։ Թուրքիան նույնն է, այն չի փոխվում, նա ժառանգն է ծավալապաշտական Օսմանյան կայսրության, որի նպատակն է ամեն գնով իրագործել պանթուրքիզմի իրենց ծրագիրը, ինչի ականատեսն ենք մենք հիմա։

Կոչ ենք անում միջազգային հանրությանը ներդնել տիտանական ջանքեր եւ օգտագործել իրենց ողջ պոտենցիալը այս վայրագությունները կանխելու, ռազմական ներթափանցումը դադարեցնելու եւ Սիրիայի բնակչությանը պաշտպանելու ուղղությամբ։ Մենք աջակցում ենք Սիրիայի օրինական իշխանությանը եւ նրա բարեկամ ժողովրդին, կոչ ենք անում զերծ մնալ նրա ժողովրդի դեմ ռազմական ոտնձգություններից»: