Ռումինիայի խորհրդարանը հինգշաբթի քվեարկությամբ անվստահություն է հայտնել Վիորիկա Դանչիլեի կառավարութանը, խորհրդարանի որոշումն ընթերցել է պատգամավոր Քեթելին Նեկիֆորը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Անվստահություն հայտնելու օգտին քվեարկել է 238 պատգամավոր»,- ասել է Նեկիֆորը խորհրդարանի նիստի ժամանակ, որն օնլայն հեռարձակվել է օրենսդիր մարմնի կայքում։

Նիստին մասնակցել է 298 պատգամավոր 465-ից։ Համաձայն տեղի օրենսդրության՝ անվստահության քվեին պետք է ձայն տա առնվազն 233 խորհրդարանական, քվեարկությունը եղել է գաղտնի։