Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն «դատապարտել է Թուրքիայի ներխուժումը Սիրիայի հյուսիս-արեւելքում՝ խոստանալով օգնել քաջարի քուրդ ժողովրդին», տեղեկացնում է Haaretz-ը։

«Իսրայելը վճռականորեն դատապարտում է Թուրքիայի ռազմական ներխուժումը Սիրիայի քրդական շրջաններ»,- գրել է Նեթանյահուն Թվիթերում՝ ավելացնելով, որ «Իսրայելը նախազգուշացնում է Թուրքիայի ու նրա ներկայացուցիչների կողմից քրդերի դեմ էթնիկ զտումներից»։ Նեթանյահուի խոսքով՝ «Իսրայելը կգործադրի բոլոր ջանքերը, որպեսզի հումանիտար օգնություն առաջարկի խիզախ քուրդ ժողովրդին»։