Սահմանադրական փոփոխությունների հետ կապված ցանկացած աշխատանք քաղաքական բաղադրիչ ունի, եւ մասնագիտական հանձնաժողովը չի կարող քաղաքական որոշումներ կայացնել: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 10-ին, կառավարության նիստում Դատական եւ իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարության քննարկման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով սահմանադական փոփոխությունների հատվածին:

«Քաղաքական որոշումները պետք է կայացվեն քաղաքական շրջանակներում եւ ձեւակերպվի խնդիրը, թե մենք ինչ հարցեր ենք ուզում լուծել: Այլ բան է, որ մենք հիմա կոնկրետ ձեւակերպում չենք տալիս, թե ինչ խնդիր ենք ուզում լուծել:

Պետք է որեւէ հարթակ ձեւավորվի, որտեղ լինի գաղափարների գեներացման տեղ»,-ընդգծեց նա: